«Փորձեք հրաժարվել մեքենայից»․Հակոբ Կարապետյան

Ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:
dzyun-erevan (1)

Ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը գործնականում  հնարավոր չէ, վստահ եմ … ոչ մի քաղաքում: Ներկայում կարող եմ ասել, որ ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկ»-ի ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներում: Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթեւեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթեւեկությունն ավելի թեթեւ ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով, երբեմն, երկու շարքով, խիտ կայանած ավտոմեքենաները»,-նշել է Հակոբ Կարապետյանը:

*

*