23:07 - 28.06.2017
3486 Դիտում
Արցախի Քաշաթաղի շրջանի զարգացումը պետության առաջնահերթ խնդիրներից է եւ ռազմավարական նշանակություն ունի: Քաշաթաղցիների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նա երկրի վարչապետի հետ տեղում ծանոթացել է բերքահավաքի շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Լճաշեն գյուղում նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում։