Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը (լուսանկարներ)

1958 թվականից գործող ծննդատունը մինչ օրս չէր նորոգվել:

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երեւանի քաղաքապետարանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը, որին ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 1958 թվականից գործող ծննդատունը մինչ օրս չէր նորոգվել, իսկ վերջին տարիներին հայտնվել էր անմխիթար վիճակում: Բուժհաստատության սարքավորումների մեծ մասն էլ խորհրդային արտադրության էին, որոնք հնարավորություն չէին ընձեռում մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան բուժօգնություն:

Նախորդ տարի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ Տարոն Մարգարյանը ծանոթանալով ծննդատան անմխիթար պայմաններին, պատասխանատուներին հանձանարարել էր բուժհաստատության հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում եւ հնարավորինը սեղմ ժամկետում այն ավարտել ու ապահովել բնակիչների պատշաճ սպասարկումը:

*

*