Արկադի Տեր-Թադևոսյանն ավիացիայի օրվա առթիվ պարգևատրել է վետերաններին

Սեպտեմբերի 29-ը քաղաքացիական ավիացիայի օրն է:
komandos-qaghaviacia

Սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի միացյալ մարզատեխնիկական դպրոցի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանին և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Թադևոսյանին:

Գեներալ-մայորը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ ավիացիայի ոլորտում ցուցաբերած անբասիր աշխատանքի և մեծ ներդրման համար պատվոգրերով է պարգևատրել վետերաններ Շիգանյան Գեորգիին, Գյուլբուդաղյան Սուրենին և Թամրազյան Գագիկին:

 

*

*