Քաղաքապետարանը խոստանում է ավտոկայանատեղի վճարների խնդիրը լուծել «ընդունելի պայմաններով»

Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն:
yerevan qaxaqapetaran

Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն՝ կապված SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն առնչությամբ տարածվող լուրերի ու մեկնաբանությունների հետ:

«Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով։

Տեղեկացնում ենք, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։

Միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։

Հաշվի առնելով գործընթացում ներգրավված կողմերի պատրաստակամությունը, լիահույս ենք, որ խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա և վերջնական արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

*

*