Ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում գտնվող չգործող սրճարանը

Ապամոնտաժվել է նաեւ Խորենացու փողոց, 9 հասցեում մայթին կառուցված տաղավարը:
apamontajum

Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Ապամոնտաժվել են նաև բետոնապատ տարածքներն ու մետաղական կոնստրուկցիաները:

«Նշված տարածքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականություն: Քանդման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Առաջիկայում տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի և կկանաչապատվի: Հանրային տարածքների վերադարձնելու ուղղությամբ մեր քայլերը լինելու են շարունակական: Այժմ գույքագրվում են Օղակաձև զբոսայգու մյուս օբյեկտները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը:

Ապամոնտաժվել է նաեւ Խորենացու փողոց, 9 հասցեում մայթին կառուցված տաղավարը:

«Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կոոպերատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:

Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

*

*