Քաղաքապետը «Յունիգրաֆ-իքս»-ից պատասխան է պահանջում

Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային:
taron-margaryan-unigraf-x

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաև՝ հորդորել վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները:

«Առևտրի վարչությունն այդ ընկերության գործունեության վերահսկողն է ու ձեր գործառույթների շրջանակում է պարզել, թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: Եթե «Յունիգրաֆ-իքս»-ը խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնեն հանրությանն ու պաշտպանեն իրենց շահերը, հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է»,- ընդգծել է քաղաքապետը:

*

*