Քաղաքապետի տեղակալ. Տրանսպորտի սակագինը պարզ կլինի կատարվելիք ծախսերից հետո

«Մենք որևէ նոր բան չենք մտցնում, մենք փաստաթուղթ ենք մշակում»
transport
Լուսանկարը՝ iravaban.net-ի

«Մեր նպատակն է ստանալ ամենաօպտիմալ ուղևորահոսքը: Այս պահին խնդիրը սակագնին չի վերաբերվում, այլ մաքսիմում հանել կրկնվող գծերը և յուրաքանչյուր հատվածում ունենալ մեկ սպասարկող երթուղային գիծ»: Այս մասին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Ըստ նրա՝ տրանսպորտի սակագնի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի, երբ կորոշեն կատարվելիք ծախսերի չափը.

«Սակագնի վերաբերյալ տեղեկատվություն կստանանք, երբ կորոշենք, քանի ավտոբուս ենք առնում, և ինչ ծախսեր ենք անում: Ամեն դեպքում մեր գործողությունները տանում են դեպի սակագնի նվազմանը: Մենք որևէ նոր բան չենք մտցնում, մենք փաստաթուղթ ենք մշակում, որը կամ պետք է առարկենք և ավելի լավ տարբերակ առաջարկենք, կամ պետք է հավանություն տանք: Պատրաստ ենք բոլոր փոփոխություններին, որը կբերի սպասարկման որակի բարձրացմանը»,- նշել է Վահե Նիկոյանը:

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*