Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ»

Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին հանձնարարականներ է տվել
ancum

Երևանի քաղաքապետարանում օգոստոսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, առանձնացնել առկա խնդիրները և սեղմ ժամկետում դրանց լուծում տալ:

Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի տրանսպորտի վարչությանը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-30-ը, ավանդույթի համաձայն, իրականացնել «Անվտանգ երթևեկության միամսյակ» համալիր ծրագիրը և կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն:

*

*