Քաղաքապետը հանձնարարել է՝ տոն օրերին խստորեն վերահսկել

Տարոն Մարգարյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել․․․
taron-margaryan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 29-ին տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել, որի շրջանակում քննարկվել են տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին ըստ ոլորտների սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ակտիվությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: Բացի դրանից, կոմունալ ծառայություններին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը:

*

*