Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը

Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա տոնը կնշվի ապրիլի 25-ին

Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա տոնը կնշվի ապրիլի 25-ին՝ կիրակի:

*

*