Քաղաքացին փորձում էր ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից

Մայիսի 17-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել...
haghtanaki-kamurj (1)

Մայիսի 17-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը:

Փրկարարները կանխել են քաղաքացու (Ռ. Վ., ծնված 1963թ.) ինքնասպանության փորձը. ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

*

*