Փյունիկ գյուղում 44 աշակերտներ հրաժարվում են դպրոց հաճախելուց

Տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից
mip

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ: Ուղարկվել են համապատասխան գրություններ:  Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Սեպտեմբերի 1-ից խաթարված է ուսումնական գործընթացը Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: 44 աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախելուց՝ դժգոհելով տրանսպորտային դժվարություններից, որոնք առաջ են գալիս հատկապես 5-6 ամիս ձգվող ձմռան ընթացքում: Այս հարցերը պետք է դառնան կառավարության իրավասու մարմինների կողմից մանրամասն քննարկման առարկա:

Ստեղծված իրավիճակում վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել  կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն և շարունակականություն:

Այս առումով երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա, նշվում է ՄԻՊ գրասենյակից ստացված հաղորդագրության մեջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները