Համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանությանը

Հաշմանդամություն ունեցող անձիք պետք է ունենան իրենց իրավունքները
lusine-sargsyan-mip

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության  և «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ACCESS) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում անց է կացվում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանությանը նվիրված երկօրյա համաժողով։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարդու իրավունքների հետազոտությունների և կրթության կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը։ Նա կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ սեփական իրավունքներն անկախ իրացնելու հնարավորությունը:

Ի թիվս այլ թեմաների՝ համաժողովում այսօր ներկայացվել է 2017 թվականի մայիսին Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության խորքային ուսումնասիրություն իրականացրած եվրոպական և հայաստանյան փորձագետների վերլուծության արդյունքները, առաջարկները և կոնկրետ գործողությունները, որոնք  պետական մարմինների ներկայացուցիչները կօգտագործեն՝  բարելավելու իրավական  դաշտը և դրան աջակցող մեխանիզմները:

 

*

*