Մինչ նախարարությունը մրցույթ է անցկացնում, հաշմանդամություն ունեցողների խնդիրը մնում է չլուծված — Երկիր Մեդիա

Մինչ նախարարությունը մրցույթ է անցկացնում, հաշմանդամություն ունեցողների խնդիրը մնում է չլուծված

Հայաստանի 2 պրոթեզարաններն էլ հունվարից չեն սպասարկում:
Օրեր առաջ հաշմանդամություն ունեցող անձինք հավաքվել էին կառավարության շենքի առաջ: Բանն այն է, որ նրանցից մի մասի պրոթեզների ժամկետն է լրացել, մյուս մասի փոխադիրներն էլ վերանորոգման կարիք ունեն, իսկ Հայաստանի 2 պրոթեզարաններն էլ հունվարից չեն սպասարկում: Կռվախնձորն էլ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հայտարարած մրցույթն է, որի նախնական արդյունքներից գերմանական «Ինտերօրթո» պրոթեզարանը գոհ չէ: Եւ մինչ նախարարությունն ամփոփում է վերջնական արդյունքները, պրոթեզարաններն էլ իրենց պահանջների մասին են բարձրաձայնում, հաշմանդամություն ունեցողները ստիպված են հաշտվել իրականության հետ եւ սպասել խճճված պատմության հանգուցալուծմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*