Զինված խմբի հետ բանակցությունները վերսկսվել են — Երկիր Մեդիա

Զինված խմբի հետ բանակցությունները վերսկսվել են

Որպես միջնորդ իր թեկնածությունն է առաջարկել Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը։
armenak-kyureghyan

Երեւանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, վերջին իրադարձությունները վերլուծելով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վտանգավոր փուլ կարող են մտնել իրադարձությունները, ուստի խնդիրը քաղաքական հարթակ պետք է տեղափոխել։

«Բանակցային պրոցեսը սկսվի, այդ հարցում ես ինձ ամենաշահագրգիռ անձն եմ համարում, ե՛ւ որպես Կյուրեղյանների հայր, ե՛ւ որպես քաղաքացի: Այդ հարցը լուծելու համար առաջարկում եմ իմ օժանդակությունն ու միջնորդությունը, որ բանակցությունները վերսկսվեն»,- ասել է Կյուրեղյանը։

Նա կարծիք է հատյնել, որ իր անձն ամենաընդունելին է թե′ խմբի, թե′ իշխանությունների, թե′ հանրության համար։

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, բանակցությունները կրկին վերսկսվել են եւ միջնորդի դերը դարձյալ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի պատգամավոր Վիտալի Բալասանյանը։

*

*