Խորենացի փողոցի՝ ՊՊԾ գնդի տարածքին հարող հատվածը շարունակում է փակ մնալ

Այսօր Ազատության հրապարակում սպասվում է «Սասնա ծռեր»-ի աջակիցների հավաք:
ppc-gund

«Սասնա ծռեր» զինված խմբավորման հանձնվելուց հետո էլ Երևանի Խորենացի փողոցի՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքին հարող հատվածը շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում է azatutyun.am կայքը:

Տարածքից նաև հեռացվել են բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության պահակապարեկային պահպանության գնդի տարածք:

Չնայած նրան, որ ավելի թեթև ռեժիմով է ոստիկանությունը պահակություն իրականացնում այնտեղ, բայց հայտնի չէ, թե փողոցը երբ կբացվի: Փակ մնալու պատճառը ենթադրաբար այն է, որ ՊՊԾ գնդի և հարակից տարածքում պետք է աշխատեն քրեագետները:

Այսօր Ազատության հրապարակում սպասվում է «Սասնա ծռեր»-ի աջակիցների հավաք:

*

*