ՊՊԾ գնդի շուրջ բախումների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 12 անձ

Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և հուլիսի 30-ի լույս գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմել էր 73 անձ:
hivandanoc-hospital-zincarayogh-viravor

Հուլիսի 17-ից մինչ օրս հիվանդանոցային բուժում է ստանում 12 անձ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Հուլիսի 17-ին` Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրվանից հետո տեղի ունեցած փոխհրաձգությունների և մտիկանության հետ ցուցարարների բախումների հետևանքով մինչ օրս հիվանդանոցային բուժում է ստանում 12 անձ, որից 2-ը ոստիկան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ի, ժամը 02: 30-ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ էին դիմել 51 քաղաքացի, նրանցից 28-ը` ոստիկան: Բախումներից տուժածները, հիմնականում, «սալջարդներ» և «գազային թունավորում» ախտորոշումներ էին ստացել, 2 անձ էլ ստացել էր կոտրվածքներ:

Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և հուլիսի 30-ի լույս գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմել էր 73 անձ:

*

*