ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի է անցել

Բախումների հետեւանքով զոհվեց երեք ոստիկան, մի խումբ անձինք էլ ստացան մարմնական վնասվածքներ:
PPC

Մեկ տարի առաջ այս օրը մի խումբ զինված անձինք գրավեցին Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: ՊՊԾ գնդի գրավման եւ այդ ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց երեք ոստիկան, մի խումբ անձինք էլ ստացան մարմնական վնասվածքներ:

Երկարատեւ բանակցություններից հետո հուլիսի 31-ին զինված խմբավորման անդամները վայր դրեցին զենքերը եւ հանձնվեցին իշխանություններին: Ձերբակալվեց 20 զինյալ:

Մեկ տարի անց այդ օրերին տեղի ունեցածը քննվում է դատարանում, ՊՊԾ գնդի գործով 18 մեղադրյալ կա:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*