Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ազատվել է աշխատանքից

Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019-ի ապրիլի 4-ին
tigran-xachikyan2

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ազատվել է աշխատանքից։ Նա  այդ պաշտոնին էր նշանակվել 2019-ի ապրիլի 4-ին եւ համակարգում էր հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության ուղղությունը: Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է.

«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս»։

*

*