«Փոքր Մհեր» կրթահամալիրում առաջացած խնդիրը հավանաբար շուտով կգտնի իր հանգուցալուծումը: Դեկտեմբերի 2-ին Կրթության եւ գիտության նախարարությունում տեղի կունենա կառավարման խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի կրթահամալիրի սաների բողոքը:
Ուսումնական երկուշաբթին «Փոքր Մհեր» կրթահամալիրում սկսվեց բողոքի ակցիայով: Նպատակը նորանշանակ տնօրենի հրաժարականն է: Կրթահամալիրի սաների պնդմամբ՝ տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իրենց եւ սպայական անձնակազմի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ եւ սպառմնալիքներ հնչեցնելով: Ուսումնական գործընթացը վերականգնվեց առաջին իսկ օրը: Իրավիճակն ուսումնասիրելու համար Կրթության եւ գիտության նախարարի հանձնարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ: Խմբի ներկայացուցիչներն արդեն չորս օր է՝ գիշերում են կրթահամալիրում:
«Իրավիճակն այս օրերի ընթացքում հանդարտ է, միանշանակ: Երեխաները հաճախում են դասերին: Դասապրոցեսը եւ արտաուսումնական պարապմունքներն ընթանում են իրենց բնականոն հունով»,- ասում է ՀՀ ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության աշխատակից, գլխավոր մասնագետ Արմեն Ոսկանյանը:
Չնայած հայկազունները վերադարձել են իրենց ուսումնական առօրյային, սակայն իրենց պահանջը չի փոխվել: Սպասում են խնդրի հանգուցալուծմանը:
Սպայական անձնակազմն ու աշխատակիցները նոր տնօրենից բողոքներ չունեն: Վստահեցնում են՝ իրենց ներկայությամբ տնօրենը ոչ մեկին չի վիրավորել:
Մանրամանսները՝ տեսանյութում