Հիվանդացության դեպքում պոլիկլինիկակա դիմում է բնակչության 20 տոկոսը. հետազոտություն

Ծախսվում են ահռելի գումարներ։ Իրականությունը բարի ցանկություններից հեռու է...
polikinika
Ծախսերի անարդյունավետությունը, հասցեականության ցածր մակարդակ. սա է հիմնական շեշտադրումը, որ դրված է Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ու Օքսֆամ հայաստանյան գրասենյակի «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» զեկույցի առանցքում:
Պետական այս ծրագիրը երաշխավորում է բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունները հասարակության բոլոր խմբերի համար, ինչը խիստ կարեւոր է հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման տեսանկյունից:
Ծախսվում են ահռելի գումարներ։ Իրականությունը բարի ցանկություններից հեռու է, ավելին՝ բուժօգնության առաջնային օղակի բարելավումը շարունակում է մնալ հրատապ: Համաձայն հետազոտության՝ կարիքի եւ հիվանդացության առկայության դեպքում ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ դիմում են բնակչության 20 տոկոսը, իսկ ընդհանրապես անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցողների ընդամենը 17 տոկոսն են օգտվում իրենց իրավունքից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները