ՊՆ զորամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դին. հարուցվել է քրեական գործ

2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում․․․
zinvor

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները:

2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթային շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

*

*