ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամաս

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը...
pn-zoramas

Հունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ զորամասի կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին:

*

*