Պաշտոնյաների զավակների չծառայելու վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում — Երկիր Մեդիա

Պաշտոնյաների զավակների չծառայելու վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում

Ամառային զորակոչի ընթացքում այս պահի դրությամբ ստացվել է 80 դիմում-բողոք
pn-hasarakakan-xorhurd-gegham-harutyunyan22 (1)

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ամառային զորակոչի ընթացքում այս պահի դրությամբ ստացել է 80 դիմում-բողոք, որոնց մեծ մասը՝ նորակոչիկների առողջական խնդիրների հետ կապված: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ խորհուրդը ներկայացրել է շուրջ 40 միջնորդագիր: «Խորհրդի նիստերից մեկի ժամանակ անդրադարձ է կատարվել հալյուցինացիաներ ունեցող մի տղայի բանակ  զորակոչվելու հարցին: Մենք միջնորդագիր ենք ներկայացրել, որ անդրադարձ կատարվի զինծառայությանը նրա պիտանելիության հարցին»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ մի զորակոչիկի էլ ծառայության համար ոչ պիտանի էին ճանաչել հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով, սակայն վերջինս եկել և պնդում էր, որ հոգեպես առողջ է:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահն ընդգծեց, որ  կատարվում են ուսումնասիրություններ՝ կապված պաշտոնյաների զավակների չծառայելու հետ: «Ուսումնասիրվելու են նաև նախկինում տրված բոլոր տարեկետումները: Արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց բանախոսը:

*

*