Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպն անօրեն միջամտություն է․ ՊՆ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել
pn

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: Այս մասին ասված է Պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ։

«Նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր  զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները