ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ընդունելություն ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում

Ուսման հնարավորություն՝ Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններում։
pn
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն Ռուսաստանի Դաշնության հետևյալ ռազմաուսումնական հաստատություններում.
Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան` զորային հետախուզության ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 4 տարի:

Միխայլովյան ռազմական հրետանային ակադեմիա (Սանկտ Պետերբուրգ)`  մարտավարական համալիրների, օպերատիվ մարտավարական հրթիռների, համազարկային կրակի հրթիռային համակարգերի և հատուկ սարքավորումների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում, հրետանային հետախուզության ստորաբաժանումների կիրառում մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Ռյազանի գվարդիական բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան` օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Մանրամասները՝ նախարարության կայքում։

*

*