ԵՊԲՀ-ում քննարկվել են պաշտպանության և առողջապահության նախարարությունների մշակած նախագծերը

Այսուհետեւ փոխվելու է զորակոչային տարիքի տղաների առողջական վիճակի․․․
pn

Ապրիլի 9-ին Երևանի պետական բժշկական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության, առողջապահության նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին, հանրապետության առաջատար բժիշկ մասնագետներին են ներկայացվել մշակված նախագծերով նախատեսվող փոփոխությունները։

Այսուհետեւ փոխվելու է զորակոչային տարիքի տղաների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը:

Շուտով կառավարության հաստատմանը ներկայացվելիք նախագծի վրա լուրջ աշխատանք է տարվել, որպեսզի առողջական լուրջ խնդիրներով երիտասարդներ չհայտնվեն բանակում: Շտկվել են վերացական ձեւակերպումները, հստակեցվել են ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների գործառույթները, ամբողջությամբ վերանայվել են «Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության» կարգով հաստատված հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը, սահմանափակումների բնութագրերը: Ավելացվել է նոր եզրույթ՝ «Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակ»: Այն ենթադրում է օրվա կրճատ պարապմունքներ եւ հանգստի ավելի երկար ժամկետ:

Պաշտպանության նախարարությունում հույս ունեն, որ այսպիսով նվազեցվելու են, այսպես կոչված, իրավական սողանցքները, կոռուպցիոն ռիսկերը, եւ փորձաքննությունն էլ ավելի հստակ կլինի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները