ՊՆ 3 նախկին պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի — Երկիր Մեդիա

ՊՆ 3 նախկին պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի

Պաշտպանության նախարարության 3 նախկին պաշտոնյանները, որոնք քառօրյա պատերազմից հետո ազատվեցին աշխատանքից...
seyran-ohanyan-storabajanum

Պաշտպանության նախարարության 3 նախկին պաշտոնյանները, որոնք քառօրյա պատերազմից հետո ազատվեցին աշխատանքից, քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։

«Նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ»,- այսօր Ազգային ժողովում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ կադրային փոփոխությունները «պահի հետ, անկասկած, կապ ունեն» եւ միտված են ոլորտում կառավարման խնդիրների բարելավմանը:

Նախարարն անդրադարձավ նաև ԼՂ-ում պաշտոնանկությունների մասին հարցին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանության բանակը լիարժեք կատարել է իր առջև դրված խնդիրը՝ թույլ չտալով հակառակորդին որևէ առավելության հասնել:

«Եթե դուք իմանաք՝ ի՞նչ է նշանակում պաշտպանություն, ի՞նչ է նշանակում պաշտպանության խորքում համապատասխան մարտավարական գործողություններ, ապա չեք հարցին՝ կա՞ն պաշտոնանկություններ, թե՞ չկան: Պաշտոնանկությունները նախ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության խնդիրն է, և երկրորդ, եթե ժողովուրդը բանակի հետ միասին հերոսություններ է արել ու կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Խորհուրդ կտայի փառաբանել այն տղաներին, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են և ովքեր բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը»,- ասաց նախարարը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ին հրամանագրերով պաշտոնից ազատվել էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության, Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ- կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետերը։

Այսօր ԱԺ-ում Սեյրան Օհանյանը եւ պատգամավորներն ավելի քան 3 ժամ դռնփակ նիստում քննարկել են նաեւ բանակի խնդիրները, ղարաբաղաադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում, նախարարը անդրադարձել է նաեւ վերջին օրերին հակառակորդի զինուժի տեղաշարժին եւ վստահեցրել, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակը վերահսկում է իրադրությունը:

*

*