ՀՀ ՊՆ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանը:
pn-sahman-iravichak-larvac

Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:

Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՀՀ  պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյան,

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյան,

«Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյան,

ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյան,

Հայաստանի «Զինվորի մայր » ՀԿ-ի նախագահ Անահիտ Հովնանյան,

«Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Մանևիդիս,

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան,

«Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյան,

ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյան,

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյան,

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ Սոս Սահակյան,

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյան,

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյան,

ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյան,

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող Աիդա Պապիկյան:

*

*