ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներն այցելել են առաջնագիծ

Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում
zohrab-mnacakanyan-davit-tonoyan

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ միասին այսօր՝ մայիսի 18-ին, այցելել է ՀՀ հարավ արեւմտյան սահմանագիծ՝ նախիջեւանյան ուղղություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։

Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որեւէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում:

*

*