Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի

Նա նաեւ պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին
pn-davit-tonopyan-sahman2 (1)

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի։

Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին։

*

*