Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմական ոստիկանություն

Նա հանդիպել է նաեւ կալանքի դատապարտված երկու զինծառայողի հետ
pn-davit-tonoyan-razmakan-vostikanutyun-pet artur baxdasaryan

Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկա գտնվելու 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում գերատեսչությունում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսելով ՌՈ ղեկավար կազմի զեկույցներն ու հաշվետվությունները՝ հստակ հանձնարարականներ տվեց ուժեղացնել համագործակցությունը այլ ուժային կառույցների հետ կոռուպցիոն դեպքերի բացահայտման և ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքներում, զորքերում լայնորեն իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կամրապնդեն կարգապահությունը և կօգնեն հրամանատարությանը այդ հարցում: Նախարար Դավիթ Տոնոյանը հատուկ ուշադրություն հրավիրեց անձնակազմի համալրման խնդիրների, կադրային տեղաշարժերի և այլ աշխատանքների վրա:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ հանդիպեց ՌՈ ընդունիչ-բաշխիչ բաժանմունքում գտնվող ժամկետային զինծառայողների և կարգապահական մեկուսարանում կալանքի դատապարտված երկու զինծառայողի հետ:

*

*