Դավիթ Տոնոյանը տեսակցել է մի քանի բուժվող զինծառայողների հետ

Պաշտպանության նախարարը այցելել է կենտրոնական հոսպիտալ
tonoyan-tesakcutyun

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցել է մի քանի բուժվող զինծառայողների հետ։

«Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին, ում վիճակը զգալիորեն բարելավված է»,-գրել է նա։

*

*