Արծրուն Հովհաննիսյան. Սահմանային ընդհանուր իրավիճակը հանգիստ է

Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
arcrun-hovhannisyan-sahman-iravichak

Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկություններն այն մասին, թե իրենք հայկական զինուժի հրամանատարական դիտակետ են խոցել, չեն համապատասխանում իրականությանը, ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ, կարծես թե հենց հրետանային զորավարժություններ, որոնց ընթացքում հավանաբար, իրենք իրենց թիրախներն են խոցում, տեսանկարահանում դրանք, և ինչպես շատ հաճախ անում են, զորավարժությունները ներկայացնում են իբր հայկական նշանակետերի խոցում»,-ասաց Հովհաննիսյանը։

Սահմանային ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ՊՆ մամլո խոսնակը նշեց, որ վիճակը հանգիստ է. «Առօրյա սովորական կրակոցներ են եղել»։

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*