ՊՆ-ն եւ ԱՆ-ն բուժհաստատությունների միավորման քայլեր են ձեռնարկում

Պաշտպանության եւ Առողջապահության նախարարությունները համագործակցում են ի շահ բանակի:

Պաշտպանության եւ Առողջապահության նախարարությունները որոշել են համախմբել ջանքերը զինվորականների եւ քաղաքացիների բուժօգնության արդյունավետությունը բարձրացնելու համար : Այս նպտակով նրանք այցելել են Վարդենիսի եւ Բերդի զինվորական եւ քաղաքացիական բուժհաստատություններ։

Պաշտպանության եւ Առողջապահության նախարարությունները համագործակցում են ի շահ բանակի: Այս մասին նախարարները հայտարարեցին Վարդենիսի զինվորական հոսպիտալ կատարած այցի ընթացքում: Փակագծերը, սակայն, այստեղ չբացվեցին: Հոսպիտալում եւ հարակից քաղաքացիական հիվանդանոցում շրջելուց հետո նախարարներն առանձնազրույց ունեցան: Փակ դռներից այն կողմ քննարկվածի մասին արդեն բարձրաձայնեցին Բերդի զինվորական եւ քաղաքացիական բուժհաստատություններում շրջելուց հետո:

Բուժօգնության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով երկու բանակավայրերում էլ գտնվող զինվորական եւ քաղաքացիական բուժհաստատությունների միավորման քայլեր են կատարվում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*