Պիեռ Կոմպանի՝ Արցախը ոչ թե ձգտում է առանձնանալ, այլ ուղղել պատմական սխալը

Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորները Ստեփանակերտում են:
belgiaciner-stepanakert

 

Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորները Ստեփանակերտում են: Այցը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:

Մարտի 20-ին պատգամավորներն Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ Ստեփանակերտում ծաղիկներ են դրել Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիներին նվիրված հուշարձանին: Այնուհետ հյուրերը հանդեիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ով հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները հարաբերությունների ամրապնդման լուրջ հիմքեր են ստեղծում:

Պատգամավորներն էլ իրենց հերթին նշել են, որ կարեւորություն են տալիս Արցախի հարցին եւ ուշադրությամբ հետեւում են զարգացումներին: Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին հայտնել է, որ հանձին Արցախի` տեսնում է մի երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ պատմական սխալն ուղղելը:

*

*