Ռուսաստանում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը

Սովորության համաձայն այն նշում են նաեւ Հայաստանում:
petrvari-23

Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն այն նշում են նաեւ Հայաստանում:

1922թ.-ից այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում այն նշվում էր որպես Խորհրդային բանակի օր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տոնը անվանափոխվել է և կոչվում է Հայրենիքի պաշտպանի օր:

Հայաստանում փետրվարի 23-ը նշում են՝ այցելելով «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով Հայրենական պատերազմում զոհվածների՝ «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ:

*

*