Հայերը մեծ դերակատարում են ունեցել ՌԴ զինված ուժերի կազմավորման գործում. Կոպիրկին

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:
hayreniqi-pashtpani-or (2)

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում  առաջին հերթին շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր ծառայության մեջ են. «Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայում են՝ պաշտպանելով Ռուսաստանը, պաշտպանելով Հայաստանը»:

ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝  Հայաստանն ու Ռուսաստանը շատ ամուր դաշնակցային կապեր ունեն։ «Ռուսաստանի զինված ուժերի պատմությունը անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ, քանի որ հայերը շատ մեծ դերակատարում են ունեցել ՌԴ զինված ուժերի կազմավորման գործում, և այսօրվա մեր համագործակցությունն անվտանգության երաշխիք է և′ մեր երկրների համար, և′ տարածաշրջանի: ՀՀ-ում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմական բազան, մեր սահմանապահները մասնակից են հայկական սահմանների պաշտպանությանը, ինչը մեծ ներդրում է Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Սա վառ ապացույցն է նաև մեր մարտական եղբայրության, այն բարեկամական հարաբերությունների, որ առկա են մեր ժողովուրդների միջև», — նշեց Հայաստանում ՌԴ դեսպանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները