Լրատվամիջոցների ներկայացուցիչները պարգևատրվել են նախագահի կողմից

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի․․․
harutyun-harutyunyan-ser-sargsyan

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։

Ի թիվ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, Սերժ Սարգսյան հրամանագրով, լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով։ 

«Ա Թի Վի» հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագրի տնօրեն Արկադի Գրիգորյանը, պրոդյուսեր, հաղորդավար Վահե Ղազարյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

*

*