ՊԵԿ նոր նախագահ է նշանակվել

«Նիստի օրակարգում առաջարկում է ավելացնել ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը»:
vardan-ananyan

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում առաջարկում է ավելացնել ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը:

Համաձայն նոր որոշման նախագծի՝ Վարդան Հարությունյանը կազատվի կա­ռա­վարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշ­տոնից և Դավիթ Անանյանը կնշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Ավելի ուշ կառավարությունը հավանություն տվեց ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Անանյանին ՊԵԿ նախագահ նշանակելու հարցին։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*