Մաքսային հսկողությունից թաքցվել է շուրջ 525 կգ ապրանք

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք է կանխել
plastmas-tara

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:  Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը և բեռնատար ավտոմեքենան կապարակնքվել են և ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները