Այսուհետ ՊԵԿ-ը ևս ժամանակավոր պետհամարանիշներ կտրամադրի

Մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը
hamaranishner

Կառավարության որոշմամբ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ ժամանակավոր համարանիշների տրամադրման գործընթացը բավարար չափով կարգավորված չէ: Երբ մաքսային ձևակերպումն ավարտվում է, մեքենան, որ, օրինակ, Վրաստանից ներմուծված չէ, չունենալով ժամանակավոր պետհամարանիշ, մաքսային մարմնից մինչ ոստիկանություն երթևեկում է առանց համարանիշի, որը թույլատրելի չէ:

Այդ իսկ պատճառով, ըստ Անանյանի, կառավարության այս որոշմամբ, ըստ էության, ՊԵԿ-ին ևս հնարավորություն է ընձեռվելու, որ մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո մաքսային մարմինը տրամադրի ժամանակավոր պետհամարանիշներ:

*

*