ՊԵԿ-ը հերքում է սեպտեմբերից վճարների բարձրացման լուրերը

Մինչեւ տարեվերջ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ․ ՊԵԿ
meqenaner-maqsatun

Հայաստան ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների փոփոխություն չի լինելու մինչև տարեվերջ:

Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հերքելով սեպտեմբերից վճարների բարձրացման լուրերը: «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»,-  տեղեկացրին ՊԵԿ-ից:

*

*