Առեւտրականները դժգոհում են ՊԵԿ-ի վարած քաղաքականությունից

Կոմիտեից վստահցնում են՝ վճռականորեն գնալու են մինչեւ վերջ:
boghoqi-akcia

Կառավարության դիմաց մայրաքաղաքի խոշոր առեւտրային կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ապրանքների փաստաթղթավորման պահանջի դեմ: Հավաքվածները դժգոհում էին ՊԵԿ-ի վարած քաղաքականությունից:

Կոմիտեից պարզաբանում են՝ առաջացած բողոքն ուղղորդված է: Տուգանելու փոխարեն ՊԵԿ-ը նախազգուշացնում է:

Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Ներկայացվել է ռիսկերն ու յուրաքանչյուրի ստվերի չափը: Առաջարկել են ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այս ընթացքում, շարունակում են պարզաբանել, կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից:

Որոշ տնտեսվարողներ, այդուամենայնիվ, վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսեւորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են եւ պետք է օրենքի դաշտում գործեն, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի:

Կոմիտեից վստահցնում են՝ վճռականորեն գնալու են մինչեւ վերջ:

*

*