Հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում․․․
zinvor-zoh

Այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են: Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,-նշված է գրառման մեջ։

*

*