Հայաստանի պատմության թանգարանում «թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցասրահ կբացվի

Գրառում է կատարել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը
hraparak-joxovurd-drosh-01.05

Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված «թավշյա հեղափոխությանը»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:

*

*