Մայր Աթոռում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվում — Երկիր Մեդիա

Մայր Աթոռում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվում

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»
patarag

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել աշխարհասփյուռ համայն հայությանը`փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը:

Ներկա են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ջրօրհնեքի խաչքավորն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նշենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք,  իսկ հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվել է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագ:

 

*

*