Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում բանակին նվիրված պատարագ է մատուցվել

Այն կատարվել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր մատուցվել է Արցախի Պաշտպանության բանակին նվիրված պատարագ: Այն կատարվել է հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ:

Պատարագին ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան սպաներ եւ ժամկետային զինծառայողներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*