Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի

Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել է...
patani-handisates

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին տեղեկացնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ թատրոնում տնօրենի նշանակումը մեկ տարով է: «Մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը եւ հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը լավագույններից մեկը լինի Երեւան քաղաքում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

*

*